Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իսկ ինչի՞ն պիտի աչքով տան

Իսկ ինչի՞ն պիտի աչքով տան
15.09.2024 | 09:48

Գյուղը խոշոր վարկ վերցրեց ու գյուղ մտնող ճանապարհի կողքին, եթե կարելի էր դա ճանապարհ անվանել, բարձր պատվանդանի վրա մի ահռելի մարմարե տուտուզ կանգնացրեց։ Էդ փողով, իհարկե, կարելի էր կամուրջ գցել գետի վրայով, ու գյուղացիք կկարողանային աշխատանքի գնալ մյուս ափին գտնվող ավանը, բայց տուտուզը կարևոր էր։

Հերթապահություն սահմանվեց. ամեն օր գյուղացիներից մեկը պիտի բարձրանար տասը մետրանոց պատվանդանի վրա ու հատուկ էդ նպատակով սարքած հսկայական աքցանով կսմթեր տուտուզը, որ ոչ ոք գյուղացիներին աչքով չտար։ Գյուղացիները պարտաճանաչ կերպով կատարում էին իրենց պարտքը, առավել ևս, որ ուրիշ բան չունեին անելու։

Անցան ամիսներ։ Իսկապես, ոչ ոք աչքով չէր տալիս, քանի որ ոչ մի վատ բան չէր պատահում։ Լավ բան էլ չէր պատահում, բայց տուտուզը դրա հետ կապ չուներ։ Մի օր էլ, հանկարծ, գյուղացիներից մեկի գլխում մի հարց ծագեց` անիծյալ հարց, որը նա անզգուշորեն բարձրաձայն ասեց․

- Իսկ ինչի՞ն պիտի աչքով տան։ Մի կերպ, հազիվ ծերը ծերին հասցնելով ապրում ենք ու դեռ վարկ ենք փակում։

Հարցը շատ դաժան էր, համարյա սրբապղծություն էր նման հարց տալը։ Ո՜նց թե, ո՜նց կարելի ա կասկածի տակ առնել մնայուն արժեքները։ Խեղճ մարդը, իհարկե, փոշմանեց, որ ասել էր, բայց արդեն ուշ էր, խուրջինը տվին ձեռն ու գյուղից վտարեցին։

Ու շարունակեցին հերթով կսմթել տուտուզը

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9782

Մեկնաբանություններ